Տարիներ առաջ՝ 1989-ին, Երևանի Արդի արվեստի թանգարանում կազմակերպված «Երկնագույն բուրգ» կոչվող խմբի ցուցահանդեսի այցելուները թերևս առաջին անգամ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հրանտ Միրզոյանի ստեղծագործություններին, որոնք ցուցադրվում էին առանձին սրահում: Դրան հաջորդած հանրապետական ցուցահանդեսներում գրեթե միշտ կարելի էր հանդիպել այս ստորագրությամբ նկարների, որոնք միանգամից առանձնանում էին մյուսներից՝ նախևառաջ իրենց գեղագիտական անշփոթելի մտածողությամբ: