Հիմնականում այդ երկու բաղադրիչների արդյունք է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի ստեղծագործությունը, որին ծանոթ են բոլորը կամ գրեթե բոլորը: Ով երբևէ եղել է Երևանում և անցել Ազնավուրի հրապարակով, չի կարող նկատած չլինել Արայի կերտած երկաթակուռ ձիերն ու ցուլերը, արջերն ու մեծաչափ սարդը: Դրանց մոտ ամեն օր հարյուրավոր մարդիկ են լուսանկարվում՝ այդ կերպ արտահայտելով իրենց դրվատական վերաբերմունքն արվեստի այդ ստեղծագործություններին: