ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր և պրոֆեսոր Յուրի Դավթյանի 90-ամյա հոբելյանական համերգը:

Համերգը ղեկավարելու են հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը և Նիկոլայ Պողոսյանը։

Համերգի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան Նունե Արզումանյանը (դաշնամուր), Հայկ Դավթյանը (ջութակ), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)։
Համերգային ծրագրում կհնչեն Պիետրո Մասկանիի, Կամիլ Սեն-Սանսի, Յան Սիբելյուսի, Էռնեստո դե Կուրտիսի, Իմրե Էմմերիխ Կալմանի, Գեորգի Սվիրիդովի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները։