ՀՕ-250-Ն - ընդունված է 2024 թվականի մայիսի 22ն

Սույն օրենքը կարգավորում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) համակարգի գործունեության, կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները` ապահովելով մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքի իրացումը։