Օրենքներ
ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների» մասին

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին Սույն օրենքով սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները, դրանց տեսակները, ինչպես նաև կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ հիմնելու, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգի ու պայմանների և պետական պարգևները

ՀՀ օրենքը «Լեզվի մասին»

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

ՀՀ օրենքը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Սույն օրենքը սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգը, ինչպես նաև պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ:

ՀՀ օրենքը «Մանկապատանեկան սպորտի մասին»

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին Սույն օրենքը կարգավորում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երեխաների առողջ կենսակերպի և անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ օրենքը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»

Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին Սույն օրենքը կարգավորում և սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն