Ներառական Հայաստան. #ինչպեսբոլորը
Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոցի հատուկ մանկավարժ Մերի Մելքոնյանը ներկայացրել է իր հաջողության պատմությունը

Պատմությունս մի տղայի մասին է, որը նոր էր տեղափոխվել մեր դպրոց: Երեխայի մոտ ախտորոշված էր Մանկական ուղեղային կաթված՝ ուղեկցված լսողության և խոսքի ծանր խանգարումներով, կրում էր լսողական սարք: Կարելի է ասել, որ երեխայի մոտ խոսքն ընդհանրապես բացակայում էր, չէր տիրապետում

Ալավերդու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Սիրանուշ Խեչիկյանը ներկայացրել է հաջողության իր պատմությունը

Ահա իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ ամենամեծ հաջողություններից մեկը… Երեխան միջանձնային հարաբերություններ հաստատում էր միայն ընտանիքի անդամների հետ: Հայացքը փախցնում էր, մեզ հետ չէր հաղորդակցվում. դպրոցի կազմակերպած միջոցառումներին կա՛մ ընդհանրապես չէր մասնակցում, կա՛մ շատ կարճ ժամանակով էր ներկա

Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի ուսուցչուհի Նվարդ Խաչատրյանը ներկայացրել է հաջողության իր պատմությունը:

Երևանյան գարուններից մեկն էր: Ինձ համար աշխատանքային մի նոր շրջան էր, հինգերորդ շրջապտույտ, հինգերորդ սերունդը… Եվ ամեն անգամ նորից նոր տողից՝ Ա-ից Ֆ: Թվում է, թե արդեն ունեցածս աշխատանքային փորձը պետք է որ ալեկոծումներ չառաջացներ, բայց... Բազմավաստակ կոլեկտիվում ես

Երևանի N 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հատուկ մանկավարժ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է իր հաջողության պատմությունը

Իմ աշխատանքային տարիների ընթացքում շատ անգամ են կողք կողքի հայտնվել սկզբնական դժվարություններն ու դրանց հաջորդող դրական արդյունքներն ու

Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի դասվար Ալբինե Մանուկյանը ներկայացրել է իր հաջողության պատմությունը

Մարդ, որի շնորհիվ բացահայտեցի մի նոր աշխարհ... 2014-2015 ուսումնական տարվա սաներիցս էր: Մայրիկների, տատիկների ու մյուս հյուրերի հետ առաջին օրը որպես տոն անցկացրինք։ Առավոտյան կազմ ու պատրաստ բոլորը եկան. դիմավորեցի, լացկաններիս հետ լաց եղա, աստիճանաբար լացը ծիծաղ դարձավ: