Հայտարարություններ
«Տարվա լավագույնները 2025-2026» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները 2025-2026» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

Տեղի կունենա ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Մայիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված է մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագծի ներկայացում: Բացման խոսքով հանդես

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2026 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 15:00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված տարածքը վարձակալությամբ օգտագործման հանձնելու մրցույթ

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի ««Դամբարանադաշտ «Վերին Նավեր»» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած հողամասի մաս կազմող 17.0 հեկտար հողատարածքը վարձակալությամբ օգտագործման հանձնելու մրցույթի Հայտարարությունը և Հրավերը համաձայն NN 1, 2 հավելվածների. 2)

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2026 թվականի մարտի 25-ին՝ ժամը 11:30-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

«Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունն իրականացվում է «Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը: Դրա նպատակն է խթանել դպրոցահասակ երեխաների ընթերցանության մշակույթը՝ նրանց ներգրավելով կրթամշակութային նախաձեռնություններում։ Ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի

«Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ-2026» մրցույթին մասնակցության հայտերի ընդունում

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը նախաձեռնում է «Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ» մրցույթը. այն հատկապես խրախուսում է միջմշակութային և միջկրոնական նախագծերը հետևյալ ոլորտներում՝ արվեստ/մշակույթ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, գլոբալ քաղաքացիության կրթություն, ինտեգրում և գենդերային հավասարություն։ Մրցանակները շնորհվելու են մի քանի

Եգիպտոսի Սենգոր համալսարանում սովորելու հնարավորություն

Եգիպտոսի միջազգային ֆրանսախոս Սենգոր համալսարանը հայտարարում է 2026 թ. 21-րդ կուրսի մագիստրոսական ծրագրի մասին (M1): Այն մեկնարկում է 2026 թ. սեպտեմբերի 20-ին և ներառում է 8 մասնագիտություն: Համալսարանն ապահովում է կեցության վճարը 100 դիմորդի համար: Դիմորդները պետք է դիմումները