ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝
1) ժողովրդավարության, սովորողների ինքնակազմակերպման և ինքնակառավարման կարողությունների զարգացմանը նպաստելը.
2) սովորողների ինքնադրսևորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը օժանդակելը.
3) սովորողների իրավունքների և պարտականությունների լիարժեք գիտակցմանն ու իրացմանը օժանդակելը.
4) սովորողների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը.
5) քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական, ժողովրդավարական պետության կառուցմանն օժանդակելը:
Խորհորդի կազմում նեՐառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև ՀՀ-ում գործող լիցենզավորված ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների սովորողներ:
Խորհուրդը կազմված է առավելագույնը 45 անդամից և ձևավորվում է ըստ ենթակայության հիմնական, միջնակարգ և ավագ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից հետևյալ համամասնությամբ՝
Նախարարության ենթակայության՝ 5 անդամ.
Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ 5 անդամ.
Յուրաքանչյուր մարզից մարզային ենթակայության՝ 3-ական անդամ.
Ոչ պետական հաստատություններից՝ մինչև 5 անդամ:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հաստատությունների 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցություն են ունենում դպրոցական և համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը և ծագած խնդիրների լուծմանը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին, քաղաքացիական հասարակությանը, բնապահպանական, մարդու և երեխաների իրավունքների պաշտպանությանը առնչվող ծրագրերի և միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը և որոնց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին կնպաստի խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարարն է: Խորհուրդը գործում է 1 տարի ժամկետով:
Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարին առնվազն երկու անգամ: Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգ
Հայսատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի կազմ-2024
Հայսատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի կազմ-2023
Հայսատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի կազմ-2022
Հայսատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի կազմ-2020
Հրաման 41-Լ, 22.12.2020 թ.Հայսատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 1-ի N 01-Լ հրամանում փոփոխություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն - 21.04.2021 թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -29.09.2021թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -30.12.2021թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -21.02.2022թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -26.12.2022թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -15.02.2023թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -07.09.2023թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստի արձանագրություն -03.05.2024թ.