Հայտարարություններ
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Ուսման հրավեր՝ Բրիտանական խորհրդի Future English («Ապագայի անգլերեն») ծրագրին մասնակցելու համար

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը մեկնարկել է Future English («Ապագայի անգլերեն») ծրագրի շրջանակներում իրականացվող մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումները: Ծրագրին մասնակցել ցանկացող ուսուցիչները կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով https://forms.office.com/e/dWizdn33Be մինչև սույն թվականի սեպտեմբերի 24-ը։ Հավելյալ

Մրցույթ՝ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2024 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի

Հայկական համադպրոցական գիտության փառատոն- 2024

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և խմբի

Յորքի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում սովորելու հնարավորություն

Հունաստանում գտնվող Յորքի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման, հանրակրթական ծրագրերով լիցենզիաները կասեցնելու մասին հարցերը:

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի  մասնակցության հրավեր

Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ): Մրցույթի նպատակներն են` աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես