Հայտարարություններ
Վերապատրաստումներ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար («Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ նախադպրոցական ուսումնական

Նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում

Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023/2» մրցույթը: Մրցույթն ուղղված է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը: Մրցույթի հիմնական նպատակներն են ներպետական

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հունիսի 29-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով

Մրցույթ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի տնօրենի ընտրության

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։ Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի

«Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակով հրավիրում է երիտասարդության ոլորտի տարբեր դերակատարների՝ մասնակցելու օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Ո՞վ կարող է միանալ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին երիտասարդության ոլորտի հետազոտողներ, երիտասարդության ոլորտի

Մալթայի արվեստի 1-ին միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության համար հայտարարվում է մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ-մայիս ամիսներին Մալթայում կայանալու է «Սպիտակ ծովային ձիթապտղի պուրակները» («White sea olive groves») խորագրով Մալթայի առաջին Արվեստի բիենալեն: Այն կազմակերպվում է Մալթայի «MUZA» Ազգային համայնքային արվեստի թանգարանի,

Վենետիկի ժամանակակից արվեստի 60-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թ. ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կայանալու է Վենետիկի ժամանակակից արվեստի 60-րդ միջազգային բիենալեն, որի համակարգող է ընտրվել Ադրիանո Պեդրոզան: Հայաստանի մասնակցությունը վերոնշյալ բիենալեին ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը

Դասագրքերի մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի հանրակրթական առարկաների համար։ Համաձայն մրցույթի հայտահրավերի՝ մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (բացառությամբ դասագրքի