Միջազգային ծրագրեր
Կրթաթոշակներ և դրամաշնորհներ՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ-ն և Դիվանագիտական ակադեմիան 2023/2024 ուստարվա համար հայտարարում են ընդունելություն

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023-2024 թթ. ուստարվա ընդունելություն: 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 9-ն է՝ 5 բակալավրիատի, 3 մագիստրոսական և

Ուսումնական ծրագրի մասնակցության հրավեր Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):

Մագիստրոսական կրթության հնարավորություն՝ Մադրիդի դիվանագիտական դպրոցում

Մադրիդի դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համալսարանական մագիստրոսական ծրագրի» 2023-2024 թթ. ընդունելություն: Ծրագիրը նախատեսված է ինչպես դիվանագետների, այնպես էլ միջազգայնագետի աստիճան ունեցող օտարերկրյա դիմորդների համար: Դասընթացը տևում է 9 ամիս (2023 թ. հոկտեմբերից մինչև 2024

Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով: «Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական

Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն կամ

Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ռենմինի համալսարանում սովորելու համար

ՉԺՀ Ռենմինի համալսարանը հայտարարում է «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կողմից մագիստրոսական ծրագրի կրթաթոշակի տրամադրման մրցույթ։ Համալսարանը մագիստրոսական ծրագրեր է առաջարկում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք և մշակույթ մասնագիտացումներով։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://bit.ly/3TtZ9YZ հղմամբ: Դիմումների ներկայացման

Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն: Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է

Խորվաթիայի Ռիեկայի համալսարանում կրթաթոշակային ծրագրի մասնակցելու հրավեր

Խորվաթիայի Ռիեկայի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետը առաջարկում է ճանաչողական գիտությունների (Cognitive sciences) միջազգային և միջառարկայական մագիստրոսական կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Ծրագիրն ամբողջությամբ անցկացվում է անգլերենով և բաց է օտարերկրյա ուսանողների համար: Ծրագրի մասնակցության պայմաններն են՝ բակալավրի աստիճան ճանաչողական