Միջազգային ծրագրեր
Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ- 2020

«Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ»-ը շնորհվում է այն անհատին, հաստատությանը, հասարակական կազմակերպությանը կամ մարմնին, որը հետազոտական և զարգացմանն ուղղված աշխատանքի միջոցով գնահատելի ներդրում է ունեցել մանրէաբանության ոլորտում: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով,

«Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագիր (Սերբիայի Հանրապետություն)

Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները: Կրթաթոշակը ներառում է անվճար մուտքի արտոնագիր, սերբերեն լեզվի անվճար դասընթաց, ուսանողական հանրակացարանից անվճար օգտվելու հնարավորություն, սննդի ծախսերը, առողջապահական

Մասնագիտական դասընթացներ (UK)

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը տեղեկացնում է 2020 թվականի ընթացքում կազմակերպվելիք մի շարք մասնագիտական դասընթացների վերաբերյալ: Դասընթացների մասնակցության վարձավճարների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:

Ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ թեմայով դասընթաց

Հունաստանի Հանրապետության կրթության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը (I.K.Y.) հայտարարել է օտարերկրացիներին (ազգությամբ կամ ծագումով ոչ հույն հանդիսացող) 50 հետբուհական կրթաթոշակ հատկացնելու ծրագրի մասին, որով նախատեսվում է մասնակցություն 2019-2020 ուսումնական տարում ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ թեմայով դասընթացներին

«Մեկ աշխարհ, մեկ կյանք» խորագրով միջազգային երիտասարդական միջոցառում 

2019թ. դեկտեմբերի 7-19-ը Նուր-Սուլթանում տեղի կունենա «Մեկ աշխարհ, մեկ կյանք» խորագրով միջազգային երիտասարդական միջոցառումը Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կորող եք ստանալ կից նյութրից կամ www.worldbal.com կայքից:

«Արհեստական ինտելեկտը և դրա ազդեցությունը երիտասարդների վրա» թեմայով սեմինար

2019 թ. դեկտեմբերի 4-6-ը Եվրոպական երիտասարդական կենտրոնում (ք. Ստրասբուրգ) տեղի կունենա «Արհեստական ինտելեկտը և դրա ազդեցությունը երիտասարդների վրա» թեմայով սեմինար: Սեմինարին կարող են մասնակցել Երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպիսիք են նախարարության ներկայացուցիչները, երիտասարդական ինստիտուտներն ու գործակալությունները, տարածաշրջանային կամ

Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր: Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ: Հայաստանում Եգիպտոսի

«Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողով

2019թ. դեկտեմբերի 5-6-ը Վարշավայի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը նախատեսել է անցկացնել «Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրվում են մասնակցել Հյուսիսային և Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետներ և երիտասարդ հետազոտողներ: Վարշավայի համալսարանում կայանալիք գիտաժողովի աշխատանքային լեզուներն

Ուսման հրավեր / Բելառուսի Հանրապետություն/

Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության համալսարանը հրավիրում է սովորելու մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից: