Հայտարարություններ
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և խմբի

Յորքի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում սովորելու հնարավորություն

Հունաստանում գտնվող Յորքի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման, հանրակրթական ծրագրերով լիցենզիաները կասեցնելու մասին հարցերը:

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի  մասնակցության հրավեր

Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

Մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ): Մրցույթի նպատակներն են` աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները» 2023 մրցույթին մասնակցելու հրավեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունման մասին: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել

Սփյուռքի դպրոցների դասագրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով

Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված

Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության