Լուրեր
Թումոյի նոր նախագիծը՝ որպես նորարարական կրթության ճանապարհին ևս մեկ քայլ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հայտարարվել է Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկի, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնման մասին: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի հետ՝ Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ:Միջոցառմանը ներկա ՀՀ

Հոբելյանական համերգ` նվիրված դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր և պրոֆեսոր Յուրի Դավթյանի 90-ամյա հոբելյանական համերգը: Համերգը ղեկավարելու են հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և համալսարանի ռեկտոր Վիկտոր

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ փառատոնին

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ս. թ. հունիսի 25-ից 29-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ թատերական փառատոնին` Տ. Դորստի «Я здесЪ» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակում ներկայացման ցուցադրումը տեղի է ունեցել երկու անգամ Վ. Մայակովսկու անվան թատրոնի

Կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան

Նաիրի Հարությունյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար։

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են

Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար

Մեկնարկում է «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագիրը

Հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում ծրագիրը», որի ընթացքում իրականացվելու են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ: Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում