Նվաճումներ
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Ծանրորդ Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ: Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է

Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը. երկամարտի 416 կգ արդյունքով (188+228) նա երրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ դառնալով ԱԱ բրոնզե մեդալակիր:

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Եվրոպայի չեմպիոնը նախ պոկել է 167 կգ, ապա երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 172 կգ կշռող ծանրաձողն ու նվաճել այս

Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։ Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի

3 մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն: Ռումինիայի Յասի քաղաքում կայացած առաջնության վերջին տուրում Դանիելյանը հաղթել է Մայ Նարվային (Էստոնիա) և 11 տուրերի արդյունքում վաստակած 9 միավորով