Հայտարարություններ
Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրականության և գրադարանների ոլորտների» քաղաքականությունը նպատակ ունի խթանել. ընթերցանությունը հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրումը և զարգացման համար պայմանների ստեղծումը գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը գրական-մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և հանրահռչակումը գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը Դրամաշնորհային նախագծերի գնահատման չափորոշիչներն են. համապատասխանությունը հայտարարված

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց ուսուցիչների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար արագացված դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով: Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 2 շաբաթ է: Դասընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն հայտարարում է ուսումնական առարկաների հեռավար դասընթացների մշակման և վարման գործընթացի կազմակերպման մասին

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։ Դասընթացները պետք է

Հայտարարություն հեռավար ուսուցման վերաբերյալ

Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ, Հեռավար ուսուցման հնարավորությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել

Հայտարարություն Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության տարբերանշանի (լոգո) մրցույթի անցկացման վերաբերյալ

Հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է տարբերանշանի (լոգոյի) մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև

Համայնքային գրադարանների հավատարմագրման 2020 թվականի հայտերի ընդունում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2020 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 1215.12002/3-20 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոռումների կազմակերպում» ծրագրի միջոցների հաշվին Համահայկական բնագիտական օլիմպիադան իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 09.06.01-1183/11001-20 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001.«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական