Հայտարարություններ
Հրաձգության հանրապետական մրցույթ՝ պետական մարմինների աշխատակիցների միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթ: Մրցույթն անցկացվելու է մարտի 19-20-ը «Ասպար Արմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հրաձգարանում (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց փողոց, շենք 60/1):

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ Կապանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և

ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում: Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են

Հայտարարություն «Հանդուրժողականության խրախուսման և բռնության դեմ պայքարի Մադանջիիթ Սինխ անվան» մրցանակի վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության խրախուսման և բռնության դեմ պայքարի Մադանջիիթ Սինխ անվան» մրցանակի վերաբերյալ: Մրցանակը շնորհվում է այն հանրահայտ անձանց, անհատներին, հասարակական կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել գիտության, արվեստի, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում հանդուրժողականության և բռնության բացառման ոգով

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ: Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապե­տության համայնքի կարգավիճակ ունեցող քաղաքները կամ համայնքի կազմի մեջ մտնող քաղաքները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2020

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

«22» փետրվար 2020 թ. Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 1111-12007 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհի մրցույթն

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով՝ հիշատակի արարողություն և հուշ-ցերեկույթ

Հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի այցելություն Կոմիտասի անվան պանթեոն՝ Սիլվա Կապուտիկյանի շիրմին. տեղի կունենա հիշա­տակի խնկարկման արարողություն: Ժամը 13:30-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտա,

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության

Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ- 2020

«Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ»-ը շնորհվում է այն անհատին, հաստատությանը, հասարակական կազմակերպությանը կամ մարմնին, որը հետազոտական և զարգացմանն ուղղված աշխատանքի միջոցով գնահատելի ներդրում է ունեցել մանրէաբանության ոլորտում: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով,