Հայտարարություններ
Համառուսաստանյան թատերակրթական համաժողով մանկապատանեկան թատրոնի ղեկավարների և մանկավարժների համար

Օգոստոսի 17-19-ը Կազանի երիտասարդ հանդիսատեսի թատրոնը «ПОКОЛЕНИЕ NEXT» փառատոնի շրջանակում անցկացնում է համառուսաստանյան թատերակրթական համաժողով մանկապատանեկան թատրոնի ղեկավարների և մանկավարժների համար: Համաժողովի բանախոսներն են թատերական մանկավարժության և ռեժիսուրայի ոլորտների ռուս լավագույն մասնագետները: Կրթական

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Օգոստոսի 18-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և բակալավրի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Նկարչական մրցույթ` «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը»

ROSATOM ընկերությունը հայտարարում է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի անցկացման մասին՝ նվիրված միջուկային արդյունաբերության 75-ամյակին։ Կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցությամբ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսասաստանյան կենտրոնները: Մրցույթի

Տեղական կրթական խմբում ընդգրկվելու հայտերի ընդունում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) քայլեր է ձեռնարկում Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամին-ԿՀԳ (The Global Partnership for Education-GPE) 2020 թվականից անդամակցելու և այս միջազգային գործընկերության ռեսուրսները հանրակրթության բարեփոխումներին ծառայեցնելու համար: ԿՀԳ-ն հանդիսանում է տարբեր երկրների բարեփոխումները խթանելու

Մագիստրոսական  ծրագիր՝ Թաիլանդի բուհերում սովորելու համար

2020 թ. կրթաթոշակների շրջանակում Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA), Թաիլանդի միջազգային ասպիրանտական ծրագրով թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ, հրավիրում է օտարերկրյա ուսանողներին՝ դիմելու մագիստրոսի ծրագրի համար: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.tica.thaigov.net կայքում։ Դիմումների ընդունման

Հետազոտական հայտերի ընդունման գործընթաց

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից մեկնարկել է 2 թեմաներով («Հանրային հաղորդակցության միջոցով խթանելով Կորոնավիրուսային համավարակի ժամանակ կանոններին հետևելը», «Առցանց առևտուր․ խնդիրներն ու հնարավորությունները հայաստանյան ՓՄՁ-ների

Ուսման հնարավորություն Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանում

Նյու Դելիում գտնվող առաջատար համալսարաններից մեկը՝ Ջամիա Միլիա Իսլամիան (Jamia Milia Islamia), 2020-2021 թթ. ուստարում օտարերկրյա քաղաքացիների համար հայտարարում է ընդունելություն՝ բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Համալսարանի կրթական ծրագրերի, վարձավճարների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ

Հնդկաստանի կառավարության «ԱՅՈՒՇ» կրթաթոշակային ծրագրի մասնակցության հրավեր

Հնդկաստանի կառավարության և Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդի /ICCR/ կողմից կազմակերպվում է Այուրվեդա Ունանի, Սիդդհա և Հոմեոպաթիա թեմայով «ԱՅՈՒՇ կրթաթոշակային ծրագիրը», որին հրավիրվում են մասնակիցներ Հայաստանից: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանություն (հեռ.` (+37410) 539 173/74/75,