Լուրեր
Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի ժամանակացույցը։ Ըստ այդմ՝ «Աշխարհագրություն», «Կենսաբանություն»,

Սանահին վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։

Փոփոխություններ են կատարվել հաշվետվության և լիցենզիայի ներդիրի ձևերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով՝ լիցենզավորված անձանց կողմից կրթական ծրագրերով լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևերում կատարվել են փոփոխություններ, որոնցով լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով ավելացել են մի շարք անհրաժեշտ պահանջներ:

Մարի Կյուրիի անվան կրթաթոշակների մրցույթ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթի մեկնարկը։ Կրթաթոշակային ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց խրախուսել մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան 100 ընտրված կին դիմորդի կտրամադրվի

«Այս հաղթանակի հաղորդած լիցքերը կփոխանցվեն մյուս ոլորտներ ևս». Վահրամ Դումանյանն ընդունել է Էլինա Դանիելյանին

Մարզաշխարհում գրանցվող յուրաքանչյուր հաղթանակ չափազանց կարևոր է հայ հասարակությանը դրական լիցքեր հաղորդելու և վստահություն ներշնչելու տեսանկյունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել

Դասերը կլինեն առկա և ամենօրյա` համավարակի կանոնների խստիվ պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ

Ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ:

Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային

Որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր՝ Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանից

Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը (Foreign Trade University (FTU)) օտարերկրյա ուսանողների համար առաջարկում է որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր անգլերենով։ Համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.english.ftu.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետների և