Գյումրին, բարեբախտաբար, շարունակում է հայ կերպարվեստը հարստացնել նորանոր անուններով ու նոր դեմքերով: Նրանցից մեկն է շնորհաշատ գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը:
Գեղանկարչական աշխատանքներ կան, որոնք դիտելուց, նույնիսկ հավանելուց մի քանի օր անց իսպառ մոռացվում են: Լինում են նաև նկարիչներ, որոնց ստեղծագործություններն այնպես են դաջվում հիշողությանդ մեջ, որ ոչ թե օրեր ու ամիսներ, այլ տարիներ անց էլ մտովի անկարող ես լինում բաժանվել
Միանգամայն ճիշտ են այն խոսքերը, թե Հայաստան աշխարհում ամենից դժվարը քանդակագործ լինելն է: Մի լեռնաշխարհ, որտեղ ամեն քայլափոխի բնությունն անձեռակերտ հրաշքներ է գործել, և որտեղ յուրաքանչյուր քար ունակ է խաչքար ծնելու: Այդ խոսքերը, սակայն, երիցս ճշմարիտ են Գյումրիում, որտեղ դեռ
Սիբիրի Պրոկոպևսկ քաղաքում 1952-ին ծնված և միայն 14 տարի անց Հայաստան տեղափոխված Անատոլի Ավետյանն արմատներով Լոռվա աշխարհից է: Նրա ամենասիրած քաղաքը Կիրովական-Վանաձորն է, որի պատվավոր քաղաքացին է 2009 թվականից: Ուստի պատահական չէ, որ մինչև ցուցահանդես կազմակերպելը նա իր աշխատանքները առաջինը
Նկարիչների պակաս, իրոք, չկա Հայաստանում: Այդուհանդերձ քիչ են գրաֆիկայի բնագավառում ստեղծագործողները: Շատերը նախընտրությունը տալիս են յուղանկարչությանը, կտավի վրա հաստ ու թանձր շերտեր քսելուն, քան թե ջրանկարչության թեթև ու փափուկ վրձնահարվածներին կամ գրաֆիկայի մյուս միջոցներին:
Տարիներ առաջ՝ 1989-ին, Երևանի Արդի արվեստի թանգարանում կազմակերպված «Երկնագույն բուրգ» կոչվող խմբի ցուցահանդեսի այցելուները թերևս առաջին անգամ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հրանտ Միրզոյանի ստեղծագործություններին, որոնք ցուցադրվում էին առանձին սրահում: Դրան հաջորդած հանրապետական ցուցահանդեսներում գրեթե միշտ կարելի էր հանդիպել այս ստորագրությամբ նկարների,
Այսպես կարելի է բնութագրել հայ ժամանակակից գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանին, որի ստեղծագործությունը բազմաթեմա է ու բազմաժանր։ Ավելին՝ այն կիրթ է ու գրագետ, զգացառատ ու խոհուն։ Նրա նկարներում ես անհանգիստ հանգստություն եմ զգում, խոհուն քնարականություն:
Վերջերս 96 տ. հասակում իր մահկանացուն կնքեց լիբանանահայ նշանավոր քանդակագործ Զավեն Խտըշյանը: Նրա աշխատանքներին ծանոթանալու առիթը կայացավ տարիներ առաջ, երբ «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում Երևանի պատմության թանգարանում բացվեց արվեստագետի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Ներկա օրերում, երբ արտաքուստ կարծես ամեն ինչ հեշտացել է, ստեղծագործելն ու արարելը սկսել են դասվել «մատչելի» զբաղմունքների շարքը: Շատերին թվում է, թե ամեն կլկլացնող՝ երգիչ է, տառաճանաչ մարդ՝ գրող, լուսանկարչական գործիք գործածող՝ լուսանկարիչ, իսկ յուրաքանչյուր գիծ քաշողը՝ նկարիչ: Իրականում, ստեղծագործելը