Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝

  • թույլտվություն է տալիս հուշարձանների ուսումնասիրման (պեղման) և համաձայնություն ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար,
  • հաշվառում պատմության և մշակույթի հուշարձաններն ու դրանց պահպանական գոտիները՝ ապահովելով պահպանության պայմանակարգը (ռեժիմ),
  • տարածքային աշխատակիցների միջոցով իրականացնում է հուշարձանների վիճակի մշտադիտարկում, հողերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում նաև տալիս է եզրակացություն,
  • ունի կից 3 մասնագիտական խորհուրդ. Գիտամեթոդական խորհուրդը քննարկում է հուշարձանների ամրակայման, նորոգման և բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերը և կայացնում որոշում,
  • Որմնանկարների և խճանկարների մասնագիտական խորհուրդը քննարկում է որմնանկարների և խճանկարների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերն ու կայացնում որոշում,
  • Փորձագիտական հանձնաժողովը քննարկում ու նորահայտ հուշարձանի կարգավիճակ է շնորհում նոր հայտնաբերված և արժևորված օբյեկտներին,
  • Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է հնագիտական օբյեկտների ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ կայացնելով համապատասխան որոշում և լսում պեղումների արդյունքների հաշվետվությունները։

Ոլորտին կից են 2 պետական ոչ առևտրային կազմակերպություն՝

  • «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», որն իր կանոնադրության սահմաններում իրականացնում է արգելոց-թանգարանների բնականոն աշխատանքները, ինչպես նաև մարզային աշխատակիցների միջոցով իրականացնում է հուշարձանների վերահսկում և պահպանություն, հայտնաբերված հնագիտական առարկաների վերականգնում և այլն,
  • «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» իր կանոնադրության սահմաններում իրականացնում է հուշարձանների և դրանց պահպանական գոտիների ուսումնասիրում, քարտեզագրում, կազմում դրանց վկայագրերը, իրականացնում է գիտական և հետազոտական աշխատանքներ, իրականացնում հնագիտական պեղումներ, գտնված հնագիտական առարկաների վերականգնում և այլն։

Ծրագրեր
Յուրաքանչյուր տարի հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում (պետական բյուջեի միջոցների հաշվին և պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում):