Թատերարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝

  • թատերական ոլորտի զարգացումը և որակապես բարձր արդյունքի ապահովումը,
  • ստեղծագործական գործունեության աջակցումը և խթանումը, դրամատիկ ստեղծագործությունների գնման համակարգի զարգացումը, պետական դրամաշնորհների համակարգի բարելավումը,
  • հյուրախաղային և թատերական փառատոների գործունեության զարգացումը,
  • միջազգային թատերական փառատոների մասնակցության աջակցումը,
  • միջազգային հարթակներում մասնագիտական կապերի ամրապնդումը,
  • միջազգային թատերական միտումների ուսումնասիրությունն ու համադրումը,
  • թատերական դաշտում առողջ մրցակցային պայմանների ստեղծումը,
  • դեբյուտային ծրագրերի աջակցումը, երիտասարդ ստեղծագործողներին «ազատ բեմահարթակի» տրամադրումը,
  • կառավարման, ղեկավարման համակարգի մշակումը, ներդրումը, կատարելագործումը, շենքային պայմանների բարելավումը, տեխնիկական միջոցների՝ լուսային և ձայնային սարքավորումների արդիականացումը,
  • ՊՈԱԿ-ների կառավարման մոդելի արդիականացումը,
  • կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի բարելավումը,
  • կազմակերպական և տնտեսական պայմանների ստեղծումը,
  • մայրաքաղաքների և համայնքների միջև ստեղծագործական համատեղ նախագծերի խրախուսումը,
  • թատերական ոլորտի մշտադիտարկումն ու տվյալների վերլուծությունը:

Հայաստանում գործում են շուրջ 50-ից ավելի թատերական կազմակերպություններ` պետական, համայնքային, քաղաքային իշխանության ենթակայությամբ գործող թատրոններ և անկախ թատերախմբեր:

Նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերով վերանորոգվում են թատրոնների շենքերն ու շինությունները, վերազինվում են ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով, աջակցություն է ցուցաբերվում թատերական կոլեկտիվների՝ միջազգային մրցույթների և փառատոների մասնակցությանը, ձեռք են բերվում ժամանակակից թատերագիրների ստեղծագործություններ, մշակվում և իրականացվում են թատերարվեստի զարգացմանը խթանող համալիր ծրագրեր։

Տասնյակ տարիներ ոլորտում իրականացվում են միջազգային փառատոներ` «Հայֆեստ», «Արմմոնո» մոնոներկայացումների, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների, «Թատերական Լոռի», Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական և Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոները:

Թատերարվեստի ոլորտը կարգավորվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով: 2007 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հանրապետության թատրոնների համար կադրեր է պատրաստում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որն ունի մասնաճյուղեր Վանաձորում, Գյումրիում և Գորիսում, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:


ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության թատրոններ

  1. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ
  2. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ
  3. «Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  4. «Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ
  5. «Երևանի Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ
  6. «Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ
  7. «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ
  8. «Համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ
  9. Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն
  10. «Երևանի մնջախաղի պետական թատրոն» ՊՈԱԿ
  11. «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  12. «Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  13. «Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ
  14. «Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ