Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է 675 գրադարան, որից 12-ը՝ նախարարության ենթակայության, 663-ը համայնքային ենթակայության, որից 35-ը հավատարմագրված գրադարաններ են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որպես գրադարանային ոլորտի լիազոր մարմին, Հայաստանի տարածքում գործող գրադարանների պահպանումը և դրանց բնականոն գործունեության ապահովումն ու բարելավումը համարում է առաջնայնություն։

Գրադարանային ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով կարևորվում է.

  • գրավոր ժառանգության երկարաժամկետ պահպանության և մատչելիության ապահովումը,
  • մտավոր ժամանցի կենտրոնների և ընթերցողների համար առավել հարմարավետ միջավայրի ստեղծումը,
  • գրադարանային հավաքածուների անվտանգ պահպանությունը, օգտագործումը, դրանց վերականգնումը, նպատակային համալրումը, հնատիպ գրքերի, մշակութային նշանակության պարբերական մամուլի և նվազագույն տպաքանակ ունեցող եզակի գրքանմուշների թվայնացումը,
  • արտերկրում հրատարակվող և պահպանվող Հայաստանի և հայերի մասին գրական ժառանգության հանրառչակումը,
  • գրադարանային ոլորտում արդի պահանջ­ներին համահունչ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերի վերապատրաստումը:

Նախարարության ենթակայության գրա­դա­րան­նե­րում ժա­մա­նա­կա­կից տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդր­ման և մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­ման ուղ­ղութ­յամբ շարունակվում է Հայաստանի ազգային գրադարանում 2012 թվականին մեկնարկած «Թվայնացման կենտրոնի և հանրային էլեկտրոնային ընթերցասրահի ստեղծում Ազգային գրադարանում» ծրագիրը: Նախատեսվում է Հայաստանի ազգային գրադարանում առկա մինչև 1960 թվականը հրատարակված հավաքածուների թվայնացման գործընթացն ավարտել մինչև 2021 թվականը:

Պարբերական մամուլի ու գրքի երկարաժամկետ պահպանությունն ու գրադա­րա­նից օգտվողների տեղեկատվական սպասարկումը թվային ձևաչափերով ապահովելու նպա­տակով շարունակվում են 2014-2015 թվականներին ստեղծված «Հայ պարբերական մամուլ» (www.tert.nla.am), «Հայ գիրք» (www.haygirk.nla.am) համահավաք էլեկտրոնային շտեմարանների համալրման աշխատանքները, մասնավորապես.

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար տնային պայմաններում իրականացնում է գրադարանային սպասարկում` ապահովելով նրանց անհրաժեշտ գրքերով:

«Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի շրջանակում` գրադարաններում (Հայաստանի ազգային գրադարան, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարան, մարզային 10 գրադարան) կույր և թույլ տեսնող անձանց համար լսողական խորհրդանշանների միջոցով ապահովելով կարդալու հնարավորություն, տեղեկատվության հաղորդակցում` բրայլյան և ձայնային գրքերով:

«Վերապատրաստման դասընթացներ» Գրադարանավարների համար վերապատրաստման եռօրյա դասընթացների կազմակերպումը նպաստում է գրադարանավարների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, գրադարանային գործում նոր իրողությունների ու ժամանակակից մոտեցումների, ինչպես նաև օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների իրազեկմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված գրադարանավարների թիվը անցնում է 400-ից:

«Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվում է հավատարմագրման վկայական ստացած համայնքային գրադարանների վերազինման աշխատանքները՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել համայնքային գրադարանները:

Կից ներկայացնում ենք նախարարության ենթակայության գրադարանների ցանկը: