Հայտարարություններ
Մրցույթ՝ արվեստի դպրոցների երաժշտական գործիքների ձեռքբերման համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում թվով 73 երաժշտական գործիքների տրամադրման նպատակով: Տրամադրվող երաժշտական գործիքներն են՝

«Արտակարգ ամառը` արտակարգ գրքով». ընթերցանության նոր նախագիծ աշակերտների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ընթերցանության նոր նախագծի մեկնարկ` 13-ից 15 տարեկան աշակերտների համար: Նախագծի նպատակն է արթնացնել սերը գրքի նկատմամբ, խթանել աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտքի զարգացումը, ձևավորել խոսքային մշակույթ։ Նախագծի խորագիրն է «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով»,

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010 թ. N

«Kanagawa World Children’s Art Exhibition» ցուցահանդես

2021թ. հուլիսի 6-ից օգոստոսի 22-ը Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում կանցկացվի «Kanagawa World Children’s Art Exhibition» ցուցահանդեսը: 4-15 տարեկան մանուկների ու պատանիների համար նկարների ցուցադրման այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Հայտերն ընդունվում են 2020թ․ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի

Լուսաբանման հրավեր

Հարգելի՛ գործընկերներ, ԿԳՄՍ Նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է ՀՀ տարածքում փաստագրված, իրենց նախնական վայրից տեղափոխված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ, որոնք պատկերագրված հատվածով գլխիվայր/փորնիվայր դրվել են ցեմենտի մեջ: Ս/թ

Դասընթաց` երիտասարդական աշխատանքի վերաբերյալ

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի Խորհրդի միջև երիտասարդական ոլորտում գործընկերությամբ մեկնարկում է երիտասարդական աշխատանքի վերաբերյալ զանգվածային բաց առցանց դասընթաց[1]: Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել երիտասարդական աշխատանքի հիմունքները (հայեցակարգեր և սահմանումներ, ձևեր,

Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների գործողությունների շրջանակում իրականացվող «Բոլոնիայի գործընթացը շահառուների աչքերով. դեպի Բոլոնիայի գործընթացի ամուր ապագա» ծրագրում հետազոտողներ ներգրավելու հայտարարություն

Նպատակ. մշակել բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների իրականացմանն ուղղված «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը: Համառոտ ակնարկ ծրագրի վերաբերյալ. «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը տարիներ շարունակ Եվրոպական ուսանողական ասոցիացիայի մշակած և թողարկված հրատարակություն է, որը համադրում և վերլուծում

Starmus VI փառատոնի առցանց պրեզենտացիայի հրավեր

Հուլիսի 22-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա առցանց միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվի 2021 թվականին Հայաստանում Starmus VI փառատոնն անցկացնելու մասին: Միջոցառումը հասանելի կլինի հետևյալ հղումով. https://us02web.zoom.us/j/89337715332?pwd=QWQ5M1BWSGZFY09ZQkFXYVQyUkp6UT09 Միջոցառման մասնակիցներն են՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Ուսման հնարավորություն Պրահայի Կառլի համալսարանում

Հայ ուսանողները հրավիրված են օգտվելու Պրահայի Կառլի համալսարանի կողմից առաջարկվող ուսման հնարավորություններից: Համալսարանի ֆիզիկական կրթության և սպորտի ֆակուլտետը արդեն իսկ սկսել է ուսանողների 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը: Առկա է կրթաթոշակ ստանալու հնարավորություն: Հավելյալ տեղեկությունների համար շահագրգիռ անձինք կարող