Լուրեր
ՀՀ պատվիրակությունը Լիմասոլում մասնակցել է ձեռնարկատիրության և նորարարության ոլորտում երիտասարդների ներգրավմանը նվիրված համաժողովին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի «Կրթություն հանուն կայուն զարգացման: Ձեռնարկատիրական կրթություն և երիտասարդների ներգրավում» (UNECE forum on ESD: Empowering Youth for Sustainable Futures: Enterpreneurship

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է,

ՉԺՀ կրթության նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում չինարենի զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՉԺՀ կրթության նախարարության Լեզվի ուսուցման և համագործակցության կենտրոնի կոմիտեի

Համատեղ խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են

Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը. հայտնի են հաղթողները

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը: Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի

Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը: Հայտագրմանը կարող են մասնակցել` ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական

Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարարը և

Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Դարի վավերագրություն» ցուցադրության բացմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նկարիչների միությունում ներկա է եղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության՝ «Դարի վավերագրություն» խորագրով արխիվային լուսանկարների ցուցադրության բացմանը: Նախարարը շնորհավորել է «Արմենպրեսի» երկարամյա փորձառության, դերի արժևորման ու ցուցադրության բացման առիթով։ «Լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումը արվեստ է։

«Էսսե գրելն ավելի որակյալ ուսուցման ձև է, քան փաստերն անգիր անելը». պատմության ուսուցչուհի Քրիստինե Սարգսյան

Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները ևս հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով: Դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհին՝ Քրիստինե Սարգսյանը, կարծում է,