2023 թ․ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Educators Professional Development in Service Training» խորագրով դասընթաց։ Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության պատվո հյուպատոսի գրասենյակ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար
ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» արդյունաբերաարտադրական տիպի հատուկ տնտեսական գոտի» ԲԸ-ն ՀՀ դիմորդներին հրավիրում է սովորելու ձեռնարկատիրական հմտություններ՝ «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում: Մասնագիտություններին, ուսուցման պայմաններին և այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ կից նյութում:
2023 թ․ օգոստոսի 23-28-ը Հունաստանի Հանրապետության Ագրինիոյի քաղաքապետարանը կազմակերպում է Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնը։ Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Դիմումներն անհրաժեշտ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա: ՉԺՀ բուհերում բակալավրի
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ 2023 թ․ փետրվարի 16-22-ն անցկացնում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնը։ Եգիպտական կողմն այս միջոցառումներին մասնակցելու է հրավիրում հայկական ազգային պարային խմբերի՝
Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը: Դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող
2023 թվականի մայիսի 11-13-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա 6-10 և 11-17 տարիքային խմբերի աշակերտների համար: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է մասնակիցը: Օլիմպիադայի մասնակցության պայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի
Ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա ուսանողների վերաբերյալ
Հրապարակվել է 2023-2024 ուսումնական տարվա «Ավստրիական կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների շտեմարանը», որը հասանելի է https://grants.at/en/ հղումով: Շտեմարանը պարունակում է տեղեկատվություն Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության, ինչպես նաև այլ հաստատությունների դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ: