Հայտարարություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ավագ մասնագետի (18-35.3-Մ4-2) Հիմնական գործառույթները՝ մասնակցում է քաղաքացիներին ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին՝ տեղեկատու հեռախոսի ամենօրյա սպասարկման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կազմակերպատնտեսական վարչության տնտեսավարման և սպասարկման բաժնի ավագ մասնագետի (18-35.6-Մ4-2) Հիմնական գործառույթները՝ մասնակցում է Նախարարության կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների անվանացանկի կազմման աշխատանքներին.

Հրավիրում ենք միանալու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի» նախագծի մշակման գործընթաց։ Դրա աշխատանքներին երիտասարդության հնարավոր բոլոր խմբերի ներգրավման նպատակով նախատեսվում է համալրել ռազմավարության մշակման աշխատանքային խմբի կազմը: Աշխատանքային խմբին

Ֆրանսերենի ուսուցիչների շարժունակության ծրագիր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ֆրանսերենի խթանմանը վերաբերող իր ծրագրերի շրջանակում, մեկնարկել է ֆրանկոֆոն տարածքում ֆրանսերենի ուսուցիչների շարժունակության ծրագիրը։ Ֆրանկոֆոն տարածքի ֆրանսերենի բոլոր ուսուցիչները կարող են ներկայացնել իրենց թեկնածությունները՝ մեկ տարվա փորձառության համար, մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։ Առավել մանրամասն տեղեկատվությունը` կից

Քաղաքացիական կրթության շաբաթ՝ «Միասին ապրելու արվեստը» խորագրով

Ս. թ. հոկտեմբերի 5-11-ը ընկած ժամանակահատվածում անցկացվելու է EENCE քաղաքացիական կրթության շաբաթը «Միասին ապրելու արվեստը» խորագրով։ Միջոցառման շրջանակում իրականացվում են 4 մրցույթներ, որոնց մասնակցության մանրամասներին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումներով՝ 1) http://erit.am/news/hy/89295 2)

Հայտարարություն փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ – 19-ին արձագանքման ծրագիր Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում Ծրագրի փորձագետ Նպատակ. աջակցել ՀՀ-ում «Նախադպրոցական

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հուլիսի 10-ին, ժամը 15.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական և բակալավրի կրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանը կազմակերպում է առցանց աշխատարան

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանը հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին կկազմակերպի առցանց աշխատարան՝ եվրոպական մշակութային քաղաքականության մասնագետ Քրիստինա Ֆարինյայի հետ։ Ինչպե՞ս դիմել եվրոպական աջակցության ծրագրերին, Ինչպե՞ս կազմել հաղթող հայտադիմում, Ի՞նչ շեշտադրումներ կատարել նախագիծը կազմելիս:

Թվային քաղաքացիական կրթության հարցաշար ծնողների համար

Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեն ներկայացրել է Թվային քաղաքացիական կրթության ուսումնասիրության հարցաշար՝ նախատեսված աշակերտների ծնողների համար: Այն ներկայացված է 19 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Ծնողներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը կրթադաստիարակչական խնդիրների