
Նախադպրոցական կրթության հիմնական նպատակներն են.
ա) երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջության պահպանումը և ամրապնդումը,
բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը,
գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:
Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է: Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`
ա) նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը` նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահտկություններին համապատասխան.
բ) նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը («Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2005):
Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է ընտանիքին՝ պարտավորվելով պայմաններ ստեղծել ընտանիքում երեխաների համակողմանի զարգացման և խնամքի կազմակերպման համար: Ընտանիքին աջակցելու համար պետությունը ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ՝ մսուրներ (2-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզներ (3-6 տարեկանների համար), մսուր-մանկապարտեզներ (միացյալ):
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք
ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակ
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներ
Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության կարգ
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշար
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգ
Մեթոդական ուղեցույց «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում վնասվածքների կանխարգելում»
Մեթոդական ուղեցույց «Ֆիզիկական դաստիարակության դասերի և սպորտով զբաղվելու սկզբունքներ: Վնասվածքների կանխարգելում»