Հետբուհական մասնագիտական կրթության նպատակը բարձրագույն մասնագիտական կրթությամբ անձանց կրթական մակարդակի և գիտամանկավարժական որակավորման բարձրացումն է:
Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, օրդինատուրայում` հետազոտողի, կլինիկական օրդինատորի կրթական ծրագրերով` մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի մասնագիտական կրթության հենքի վրա:
Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության հետազոտողի որակավորման աստիճանը, որի
ուսուցման տևողությունը առնվազն 3 տարի է:
Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով (հետազոտողի կամ օրդինատորի դիպլոմ):
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք