
Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների, սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը: («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999)
Համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի՝ նախատեսվում է Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացնել 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով`
ա) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ)
բ) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ),
գ) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):
12-ամյա կրթության անցումը սկսվել է 2006-2007 ուստարուց:
Տարրական դպրոցի հիմնական նպատակը սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:
Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:
Ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ
Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգ
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգ
Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգ
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգ
2020-2021 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկ
Տարրական, հիմնական և ավագ դպրոցների առարկաների չափորոշիչներ և ծրագրեր
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և հավաստագրման քննությունների հարցաշար-Word
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցանկ
2011-2019 թթ. / 2020թ. / 2021 թ.