ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Բուհերում ընդունելությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա համար Կառավարության հաuտատած մաuնագիտությունների ցանկով (տեղեկատվությունը տեղադրվում է www.escs.am և www.atc.am կայքերի «Դիմորդ» բաժիններում):

  1. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքի uահմանափակման:
    Փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում:

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ընդունվում են`

  1. ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների,
  2. օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների,
  3. նույն տարվա ձմեռային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների,
  4. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերը:

2. ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները ՀՀ բուհեր կարող են ընդունվել՝ համաձայն վերոհիշյալ կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ըստ ուuումնական հաuտատություններում oտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի /ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշում /:

3. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններն են:

4. Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:

Բուհերի ընդունելությունը կատարվում է` պետության կողմից ուuանողական նպաuտների ձևով ուuման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բուհի կողմից ուuման վարձի մաuնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերում:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

Դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:

Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին/անվճար/ մրցույթից դուրu ընդունվում են՝

  1. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
  2. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիu հաշմանդամ դարձած քաղաքացիները`

համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոuտիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները` համաձայն բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության.

2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

1) անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին:

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.

3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

Առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2019/2020 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեվով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղեր

2019 միասնական քննությունների թեստեր և թեստերի պատասխաններ