Հանրակրթության չափորոշիչներ
Իրազեկում․ «Մաթեմատիկա»

Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում մաթեմատիկական առարկաները ներառված են բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։ Հանրակրթական դպրոցում մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով («Մաթեմատիկա»), 7-9-րդ դասարաններում («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») և 10-12-րդ դասարաններում («Հանրահաշիվ և մաթ․ անալիզի

Իրազեկում. «Ֆիզիկական կուլտուրա»

1-12-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի հիմնական նպատակն է` առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելը։ Առարկայի նոր օրինակելի ծրագիրը նախատեսում է

Իրազեկում. «Հասարակագիտություն»

«Հասարակագիտություն» առարկան, ըստ առաջարկվող նոր նախագծի, ուսումնասիրվելու է 7-12-րդ դասարաններում։ Առարկայի բովանդակության մեջ ներառված են սոցիոլոգիան, հոգեբանությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը։ Առարկայի ուսուցումն իրականացվելու է պարուրաձև սկզբունքով, ինչը նշանակում է, որ ամեն տարի ծրագրում ներառված են լինելու 6

Իրազեկում. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն»

Նոր առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրերի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ներկայացված է 7-12-րդ դասարաններում: Այն գործող առարկայական չափորոշչի և նոր չափորոշչի նախագծում տրված է «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաներով: «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասավանդումը 7-րդ

Իրազեկում. «Քիմիա»

Հանրակրթական դպրոցում «Քիմիա» առարկայի ուսուցումն իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էապես փոխվել են։

Իրազեկում. «Ես և շրջակա աշխարհը»

«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար: «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված ուսումնական դասընթացը կոչված է օգնելու երեխային՝ ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ: Այն հուսալի հիմք է

Իրազեկում. «Ֆիզիկա»

Հանրակրթական դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցումը իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էական փոփոխության են

Իրազեկում. «Բնություն և բնագիտություն»

5-6-րդ դասարանների համար նախատեսված «Բնություն» առարկայի բովանդակության ձևավորման հիմքում համակարգային մոտեցումն է: Այն նախատեսվում է դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։ Ի տարբերություն ներկայումս գործող նույն դասարանների համար նախատեսված «Բնագիտություն» առարկայի, ուսումնական այս նյութը տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի