Lեզվի կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա պետական մարմին է, որը մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը, ապահովում է այդ քաղաքականության իրականացումը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:

1993 թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության հմ. 531 որոշմամբ ստեղծվել է ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն։
2002 թ․ Լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպվել և դարձել է ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում։ 2018 թվականից, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Լեզվի տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե։

Լեզվի կոմիտեի գործունեության նպատակներն ու խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, լեզվի բնա­գա­վառում պետական միասնական քաղաքականության մշակումը և այդ քա­ղա­քա­կա­նու­թյան իրականացման ապահովումը.
2) հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում պետական լեզվի` հայերենի գոր­ծա­ռու­թյան ապահովումը.
3)«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հայերենի կիրա­ռությունը կար­գա­վորող օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը.

4)Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի` արդի գրական հայերենի կանո­նարկ­մանը, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղա­խո­սության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը, ինչպես նաև ուղղագրության միասնականացմանը նպաստելը.
5) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի պահ­պան­մանն ու տարածմանը աջակցելը.
6) Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունների լեզու­ների ազատ գործածությունը երաշխավորելը.
7) լեզվավիճակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման հիման վրա լեզվի բնագավառը կարգավորող օրենսդրությունը կատարելագործելը:

Կոմիտեի նախագահ` Դվոյան Սիրանուշ
Հասցե` Երևան 0028, Կիևյան 16, հեռ. (+374 10 26-68-79)
Կայք՝ www.langcom.am
Էլ. փոստ՝ contact@langcom.am

Կանոնադրություն