Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ:
Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն՝ էլեկտրոնային (տեսաներածված) տարբերակով: Տարակարգի համար ուսուցիչը ներկայացնում է դիմում՝ ուղղված նախարարին, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, և կարգի 22-24-րդ կետերով սահմանված համապատասխան աստիճանի տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք համապատասխանում են ուսուցչի՝ տվյալ աստիճանի տարակարգի շնորհման մասնագիտական չափանիշներին։
Հաստատության ուսուցչին շնորհվող տարակարգը քառաստիճան է, և շնորհելիս աստիճանակարգություն չի պահանջում: Տարակարգը պահպանվում է, եթե՝
1) տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը տեղափոխվում է հաստատությունից այլ հաստատություն,
2) ուսուցիչը տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում աշխատանքից ազատվելուց հետո նորից անցնում է ուսուցչական աշխատանքի որևէ հաստատությունում: Այս դեպքում տարակարգը պահպանվում է հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
Հանրակրթական ծրագիր իրականացնող այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող տարակարգ ստացած ուսուցչին հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում:
Տարակարգ ստացած ուսուցիչներ-2024
Տարակարգ ստացած ուսուցիչներ-2023
Երրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ -2022
Երկրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ -2022
Առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ -2022
Երրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ -2021
Երկրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ -2021
Առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ -2021
Երրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ-2020
Երկրորդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ-2020
Առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ-2020
Առաջին աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչներ-2019