A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/tmp/ci_session7caqfndahmkfb35aoemh1okijkq2ra0u): failed to open stream: No space left on device

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 174

Backtrace:

File: /var/www/html/pages/www.escs.am/public/application/controllers/Main.php
Line: 8
Function: __construct

File: /var/www/html/pages/www.escs.am/public/index.php
Line: 315
Function: require_once

Ուսումնասիրություններ - ՀՀ ԿԳՄՍՆ


Ուսումնասիրություններ
Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական կենտրոնների միջազգային ցանցերի ուսումնասիրություն

Զեկույցում ներկայացված են եվրոպական երիտասարդական աշխատանքի և երիտասարդական կենտրոնների ցանցերի և դրանց անդամակցության պայմանների վերաբերյալ վերլուծական տեղեկություններ:

Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում. առկա վիճակի և զարգացման նախադրյալների ուսումնասիրություն

Զեկույցում ներկայացված են Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման նախադրյալները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներում բաց երիտասարդական աշխատանքին բնորոշ բաղադրիչների առկայության կարևորությունը ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ, երիտասարդության, այդ թվում՝ երեխաների պաշտպանության ոլորտներին առնչվող քաղաքականության փաստաթղթերը, բյուջետային միջոցների ուսումնասիրությունը:

Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն

Զեկույցի առաջին բաղադրիչն ուղղված է ուսումնասիրելու աշխատաշուկայի պահանջարկը, առաջարկելու գործատու-երիտասարդ հարաբերությունների կայացմանն ուղղված ինստիտուցիոնալիզացման մեխանիզմներ: Զեկույցի մյուս բաղադրիչն ուղղված է բացահայտելու, թե որքանով է այսօր աշխատաշուկան պատրաստ ներգրավելու հաշմանդամություն ունեցող անձանց:

ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները

Սույն զեկույցը ընդգրկում է ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հիմնախնդիրների վերլուծությունը, վեր են հանվում ՀՀ աշխատաշուկայի պահանջարկին երիտասարդների կարողությունների համապատասխանության հիմնախնդիրները: Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների և երիտասարդության լայն շրջանակի համար:

Երիտասարդական աշխատանքի միջազգային փորձի ուսումնասիրություն

Զեկույցում արտացոլված են և՛ երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող մասնագետների կարծիքները, և՛ աշխարհի տարբեր երկրներում եղած ԵԱ հայեցակարգային փաստաթղթերը, օրենքները և օրենսդրական ակտերը, կրթական համակարգերը, տարբեր երկրների լավագույն փորձը:

Գյուղական համայնքների երիտասարդության իրավիճակի վերլուծություն

Սույն զեկույցն ուղղված է գյուղաբնակ երիտասարդների կարիքների, խնդիրների և զարգացման խոչընդոտների ուսումնասիրմանը: Հետազոտության երկրորդ բաղադրիչում ներկայացված են գյուղաբնակ երիտասարդության իրավիճակի բարելավման հեռանկար-առաջարկները՝ ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիներին, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին:

Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում

Զեկույցի առաջին բաղադրիչն ուղղված է երիտասարդական քաղաքականության մշակման գործում ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների քարտեզագրմանը, նրանց իրական և/կամ հնարավոր դերի բացահայտմանը: Հետազոտության երկրորդ բաղադրիչը ուղղված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգով դրամաշնորհ ստացած

Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները

Սույն զեկույցը ընդգրկում է Հայաստանի երիտասարդության շրջանում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտության նպատակն էր պարզել Հայաստանի երիտասարդության խնդիրները, ձգտումներն ու ակնկալիքները ապագայի նկատմամբ: Ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և փորձագիտական ու խորքային հարցազրույցների տվյալները և դրանց առաջնային

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp)

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: