Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի` արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագրով` արհեստավորի,

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով` մասնագետի,

3) արհեստագործական և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով` վվերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման:

Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է:

Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն (էքստեռնատ), անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում):

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում։

Միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացվում է քոլեջներում, բուհերում: Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցութային հիմունքներով:

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՀՐԱՄԱՆՆԵՐ

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգ

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղեր

Ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգ

Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգ

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունը անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման կարգ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգ

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգ

Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգ

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (Հավաստագիր) ստանալու համար վերապատրաստման և հավաստագրման քննությունների հարցաշար

Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2023թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշար- «Ատամնատեխնիկական գործ», «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Բուժական գործ», «Բուժական կոսմետոլոգիա»

Նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների ցանկ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկ

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցանկ - 2015-2019 թթ., 2020 թ. 2021, 2022