8-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները:
Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Տավուշի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի հավաքական թիմը:
Սպարտակիադայի արդյունքներով աղջիկների անհատական պայքարում տարբեր քաշային կարգերում 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել են Բելլա Խեմչյանը (Տավուշի մարզ), Սյուզաննա Մանուկյանը (Շիրակի մարզ), Աշխեն Խաչյանը (Սյունիքի մարզ) և Էլեն Հովհաննիսյանը (ք. Երևան):
Տղաների պայքարում տարբեր քաշային կարգերում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Էդիկ Մանվելյանը և Հովհաննես Աբելյանը (Արմավիրի մարզ), Գևորգ Առաքելյանը (Տավուշի մարզ), Արմեն Սաֆարյանը (Շիրակի մարզ), Զարե Ղազարյանը և Գեղամ Խաչատրյանը (ք. Երևան):
Հրաձգության եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 11 հավաքական թիմեր: Թիմային 1-ին տեղը գրավել է Սյունիքի, 2-րդ տեղը՝ Լոռու, իսկ 3-րդ տեղը՝ Արմավիրի մարզի հավաքական թիմերը:
Աղջիկների անհատական պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Աննա Ավետիսյանը (Սյունիքի մարզ), 2-րդ տեղը՝ Զվարթ Մովսիսյանը (Արմավիրի մարզ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլինա Մարտիրոսյանը (Սյունիքի մարզ):
Տղաների անհատական պայքարում լավագույն եռյակն այս տեսքն ունի՝
1-ին մրցանակային տեղ՝ Իշխան Աթոյան (Արմավիրի մարզ)
2-րդ տեղ՝ Նարեկ Ներսիսյան (Կոտայքի մարզ)
3-րդ տեղ՝ Դավիթ Հայրապետյան (Սյունիքի մարզ)
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով: