Global Action Italy կազմակերպությունը նախաձեռնել է առցանց հարթակում անցկացնել «GLOBAL takes ACTION: Connecting Youth towards a Sustainable World» խորագրով ծրագիր՝ 2021թ․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում։

Ծրագրի նպատակն է ողջ աշխարհի երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնելու քննարկումներ կայուն զարգացման արդի մարտահրավերների շուրջ (սննդամթերքի անվտանգություն և թափոններ, օդի աղտոտվածություն և կայուն քաղաքներ, հողի և ջրի աղտոտում և վերամշակում, կայուն տնտեսություն և վերականգնվող էներգիա):

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել 14-ից 18 տարեկան այն պատանիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին և ունեն գիտելիքներ ու հետաքրքրվածություն Կայուն զարգացման նպատակների ոլորտում:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից։

Յուրաքանչյուր երկրից ծրագրին կարող է մասնակցել երկուական ներկայացուցիչ: Թեկնածուների ընտրությունը կիրականացվի Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ. փոստ՝ secretariat@escs.am, հեռախոս` 010 599-646):