Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը`

Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ-համաձայնագրի (Դրամաշնորհ թիվ TF0B2692) ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով (հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1674-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: