ՀՀ Ազգային Ժողովը 2020 թ. հունիսի 18-ին կայացած յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում միաձայն ընդունել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքը:

Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2019 թ.-ի մայիսի 11-ին ԱՊՀ անդամ յոթ պետություններ ստորագրած այս համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է, որ կողմերը կհամակարգեն իրենց գործունեությունը հիմնարար հետազոտությունների առաջնահերթությունների, հիմնարար հետազոտությունների համատեղ նախագծերի և ծրագրերի փորձաքննության միասնական համակարգի ձևավորման, ինչպես նաև հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման ոլորտում՝ համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատասխան:

Նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանի ներկայացմամբ, անդամակցությունն այս համաձայնագրին Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին հնարավորություն կընձեռի խորացնել և ընդլայնել հիմնարար հետազոտությունների ոլորտում գոյություն ունեցող համագործակցային կապերը և նպաստել գիտական կադրերի շարժունությանը, ինչպես նաև ԱՊՀ գիտահետազոտական տարածքում բարձրացնել գիտական ներուժի ներդրման մասնաբաժինը