Լուրեր
Հայտնի են տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 5-7-ը Երևանի «Գազպրոմ Արմենիայի» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում կայացել են Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2023-2024» առաջնության եզրափակիչ՝ չորրորդ փուլի հանդիպումները։ Տղամարդկանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2023-2024» առաջնությունը մեկնարկել

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից: Հրում վարժության

Հայտնի են Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի փոխանցիկ հուշագավաթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Ռաֆայել Ներսիսյանն ու Էրիկ Առստամյանը մեկնարկել են հաղթանակով

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը: Ներսիսյանը մեկնարկում ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Լեոթիդիանիի հետ և հաղթանակի

Հայ սամբիստների արդյունքները՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում: Մրցումային առաջին օրն արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Մանուկյանը (64 կգ), Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Կառլեն Մահինյանը (71 կգ), իսկ բրոնզե

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով հատկացվել է 116,6 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով: Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի

Մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ այսօր տրվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը: Մեկնարկային գոտեմարտերին հաջորդել է բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության,

Սպորտի և երիտասարդության ոլորտների 2025 թվականի բյուջետային հայտը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները։ Արդեն անցկացվել է սպորտի և երիտասարդության ոլորտների հայտի քննարկումը: Սպորտի ոլորտում ֆինանսավորումը կավելանա