ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:19-ին կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը: Նախագծի շրջանակներում կկայանա 5 համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտորների հոբելյաններին: Առաջին համերգը նվիրված է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ծննդյան 50-ամյակին:
Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352
«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը: 40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը
Էստոնիայի Լաուլասմա քաղաքի «Արվո Պյարտ» կենտրոնում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր Միկ Ուլեոյայի ղեկավարությամբ և մենակատար Իրիս Օյայի մասնակցությամբ, նվիրված՝ հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին Էստոնիայի խորհրդարանի անդամներ, Էստոնիայի
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 10-ին` ժամը 17:00-ին, կբացվի Արամ Իսաբեկյանի «Դիմանկարներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը: Արամ Իսաբեկյանը հայ գեղանկարչության վերջին տասնամյակների ամենաճանաչված հեղինակություններից է: Նա անցել է ստեղծագործական հարուստ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում ավարտվել է գրքի միջազգային ցուցահանդեսը։ Ի թիվս տասնյակ երկրների, հազարավոր հրատարակիչների, գրավաճառների, գրական գործակալների, գրողների, արվեստագետների ու, լրագրողների, ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը։ Բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել կապեր հաստատել, գնել և
Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը: Այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել