
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավկովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը: