Լուրեր
Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ

Շուրջ 280 մլն դրամ՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարը Հայաստանում անցկացնելու նպատակով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ գործադիրը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ

Տեղի է ունեցել Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և

Հակոբ Հակոբյանի հինգ մանրաքանդակով համալրվել է ՀԱՊ-ի հավաքածուն

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ: Հակոբ Հակոբյանի ավելի քան երեսուն ստեղծագործություն այսօր պահվում է ՀԱՊ-ի

Ժաննա Անդրեասյանը դաշնակահար Հայկ Մելիքյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «

Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն

«Դուք եք մեր մշակույթի այսօրվա հիմնասյունը». Դանիել Դանիելյանը հանդիպել է բալետի արտիստներին և մեներգիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է 2020-2023 թթ. միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստներին և մեներգիչներին: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողով՝ անգլերեն դասավանդող ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ