Լուրեր
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին։ Այս տարի ծրագրին 22-35 տարեկան սփյուռքահայ 18 երիտասարդներ են մասնակցում. նրանք Հայաստան են ժամանել Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից,

Գյումրիում քննարկվել են մշակույթի ոլորտի զարգացման ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նախարարի տեղակալին ուղեկցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Դանիել Դանիելյանը ներկա է եղել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական

Մեկնարկել է շախմատի Երևանի Օփեն միջազգային մրցաշարը

Երևանում մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները: Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է.

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը՝ Լոռու մարզում

ՀՀ Լոռու մարզի «ԼՈՖԹ-ՎԱՆԱՁՈՐ» երիտասարդական կենտրոնում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում և Սպիտակի մշակույթի տանը հոկտեմբերի 2-5-ը կանցկացվի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների

Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է Հայաստանի 7-րդ օլիմպիական ուղեգիրը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. սեպտեմբերի 29-ի N 2026-Ա/2 հրամանով «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 42 գիտական թեմա: Հիշեցնենք, որ թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը

Հայ-ավստրիական աշնանային դպրոցի մասնակիցները ծանոթացել են Սյունիքի պատմամշակութային ժառանգությանը

Գորիսի պետական համալսարանի և Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) միջև համագործակցության շրջանակում «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ մեկնարկել է

Նկարչական, խեցեգործական աշխատանքների մրցույթ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Ճապոնական «WACNET. NPO Fukushi Jukankyo Chiiki Center» կազմակերպությունն առաջարկում է հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին մասնակցել նկարչական, խեցեգործական և այլ նյութերից պատրաստվող աշխատանքների մրցույթին: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 1 աշխատանք: Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է: Մանրամասն տեղեկությունները՝ կից