Լուրեր
«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի

«Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկ

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը,

49 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի անցկացման համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով ավելի քան 49 մլն 460 հազար դրամ կհատկացվի: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ

Բացվել է գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության դալիճում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀՆՄ նախագահ (1968-1982թթ.), Հայրենական Մեծ պատերազմի վետերան, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՀՀ

Հայ մարզիկները Կրակովում կմասնակցեն Եվրոպական ամառային երրորդ խաղերին

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպական ամառային երրորդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Հայ մարզիկներն ուժերը կչափեն բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե և մի շարք այլ մարզաձևերում: Եվրոպական ամառային երրորդ խաղերի ուղեգիրն առաջինը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը,

Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում  է հատկացրել 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն 358 մլն 353 հազար դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային

Համերգ՝ նվիրված Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի 100-ամյակներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան

ԻԻՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում: Գիտաժողովին

Ամփոփվել է անիմացիոն ֆիլմերի պաստառների պատրաստման համահայկական մրցույթ-փառատոնի 1-ին փուլը

Այս տարի լրանում է Հայկական անիմացիայի 85-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Համահայկական ամենամյա մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Ըստ առաջին փուլի