Լուրեր
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Անահիտ Հակոբյանին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել միջազգային

«Ակունքներ» նախագիծը շարունակվում է. համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։ Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը։

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ մարզերում սպորտային համալիրների կառուցման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի

ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստումներն իրականացնելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի

Շիրակի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Ամռան ամիսներին Շիրակի մարզային գրադարանն իրականացրել է 33 միջոցառում, որոնցում ընդգրկվել է 1849 նոր ընթերցող. հաճախումների քանակը կազմել է 39230: Ամռանը գրադարան է այցելել Շիրակի մարզի 21 դպրոցների ու նախակրթարանների 645 սան: «Ամառը գրադարանում»

Ընդունելության բարձր ցուցանիշներ քոլեջներում և ուսումնարաններում. հանդիպում ՄԿՈւ ոլորտի տնօրենների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։ Հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին` մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է մեկ ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ դիմում կազմակերպության ղեկավարի