Լուրեր
Հայտարարություն. «Ամառային դպրոց» երեխաների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար, որտեղ նրանք անվճար

Մեկնարկում է «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագիրը

Հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ասեղնագործությունը՝ որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում ծրագիրը», որի ընթացքում իրականացվելու են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ: Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում

Թողարկվել է հոբելյանական նամականիշ` նվիրված ԵՊՀ 100-ամյակին

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԵՊՀ

Ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ

Հուլիսի 11-ին, ժամը 20:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ամերիկացի ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի մենահամերգը՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Ծրագրում՝ սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Ռոնալդ Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի