Լուրեր
Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Իրանում կայացած «Թախթիի գավաթ» մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Թախթիի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարում: Չեմպիոնի կոչումը նվաճել է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ծնկի վիրահատությունից 6 ամիս

Կառավարության աջակցությամբ մարզահամերգային համալիրում տեղադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձևերի մանրահատակ

ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ: Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 4 մեդալ է նվաճել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն՝ 7 մ. 59 սմ արդյունք:

Ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Բուխարեստում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 13-19-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյան (45 կգ), Տիգրան Գալստյան (48 կգ), Ալեքս Մարգարյան (51 կգ),

Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Այցի շրջանակում Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի,

Շախմատի տանն ընթանում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 9-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաներին: Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են

Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-ից 12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին: Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև

Փոփոխվել է մարզիչների վարձատրության կարգը

ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 9-ից 12-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված կլինի 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուժերը կփորձեն հեռացատկ, վազք, արգելավազք, արագավազք և մուրճի նետում մրցաձևերում: Մրցումները կմեկնարկեն հունիսի