Լուրեր
Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

«Հատիս» - «Երևան Բասկետ» խաղով մեկնարկել է բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունը: 2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության է հասել «Հատիսի» նկատմամբ: Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստ է դարձել Օթմ Ուիլյամսը («Երևան Բասկետ»)՝ վաստակած 26

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը

Նոյեմբերի 30-ին հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը՝ երկարամյա դադարից հետո կրկին շահագործման հանձնվելով: Բացման պաշտոնական արարողությունը կատարել են Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և Հայաստանի

«Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները». Կարեն Գիլոյանը ներկայացրել է  «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները: Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել

Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Բասկետբոլի VBET Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 2021/2022 մրցաշրջանի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել: Առաջատար «Ուրարտուն» տոնել է վեցերորդ հաղթանակը՝ 108-58 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ: «Ուրարտուն» դեռևս շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում և գլխավորում է մրցաշարային

Լրատվամիջոցների հավատարմագրում՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային

Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ: Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի 25 մասնակից ստացել է հավաստագիր

Ամփոփվել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի արդյունքները, մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։ Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և մեկնարկել էր այս տարվա հոկտեմբերին։ Նոյեմբերի 22-24-ը ընթանում էր վերջին՝ երրորդ փուլը։ Դասընթացին մասնակցել են մարզերն ու Երևանը